Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Արզումանյան 22 հասցեում գտնվող «Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 4-րդ հարկից 40.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
16.01.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Արզումանյան 22 հասցեում գտնվող «Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 4-րդ հարկից 40.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 15:00-17:00 կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. փետրվարի 6-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 8500 դրամ: