Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Բագրատունյաց 9 հասցեում գտնվող «Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 151.7 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
05.05.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Բագրատունյաց 9 հասցեում գտնվող «Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 151.7 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` շաբաթական երեք օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/ ժամը 18:00-19:30, մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. մայիսի 27-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 8100 դրամ: