Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

25.04.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1554-Ն որոշում

Հայտարարություն
Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր՝ 95-31.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (պաշտոնի անձնագիր՝ այստեղ):
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր՝ 95-31.3-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների եւ ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր՝ 95-31.3-Ղ4-1), քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր՝ 95-31.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող) փաստաթուղթ):
Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր՝ 95-31.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում (լրացվում է առցանց)
2.անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
3.դիպլոմ (ներ)ի լուսապատճեն (ներ)ը.
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
5.արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
6.մեկ լուսանկար՝3X4 սմ չափսի
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ՝ ժամը 24:00-ը: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ին, (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի վարչական շենք): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 7-ին՝ժամը 10:00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի վարչական շենք): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձեւաչափով: Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի նախաձեռնող, բարեկիրթ, պարտաճանաչ և ունենա պատասխանատվության զգացում: Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետեւյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն հոդվածներ՝ 1, 5, 6, 10, 13, 17, 21, 44, 46
հղումը՝ այստեղ

• «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենք, հոդվածներ` 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 19, 20, 21, 24, 33, 38
հղումը՝ այստեղ
• «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հոդվածներ` 2, 4, 5-9, 12, 14, 17, 28-31
հղումը՝ այստեղ

• ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 5, 11-16
հղումը՝ այստեղ

• ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 4, 9, 11, 12, 19, 60
հղումը՝ այստեղ

• ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 38, 111, 139, 163, 171
հումը՝ այստեղ

• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3, 5, 6,9, 17, 19, 20, 30,32, 46
հղումը՝ այստեղ

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝2, 26
հղումը՝ այստեղ

• Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 3, 7, 13
հղումը՝ այստեղ

• «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
հոդվածներ՝ 5, 21
հղումը՝ այստեղ

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, §1.1- 2.3
հղումը՝ այստեղ

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, §1.1- 2.2,
հղումը՝ այստեղ

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 224- 227, 258
հղումը՝ այստեղ

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
• Բարեվարքություն
հղումը՝ այստեղ
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ այստեղ
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, 1, հեռախոսահամար՝ 0322-2-10-24, էլ.փոստ՝ lori.qartughar@mta.gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է՝ այստեղ

Հասցե` ք․Վանաձոր, Հայքի հրապարակ,1

Հեռ..` 0322-2-10-24

Վեբ կայք` lori.mtad.am

Էլ. փոստ`