Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

02.05.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ կառավարության 03.02.2022թ. N 129-Ն որոշում


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար



Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն,
2. հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:

«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի 2024թ. հուլիսի 4-ին ժամը 11:00–ին։

Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք՝ դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից).
8) տեղեկանք՝ սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից).
9) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրապարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Ընկերության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Ընկերության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Ընկերության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Ընկերության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
6. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց՝ բացառությամբ Ընկերության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:

7. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 03.06.2024թ.:

Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի շենքում (ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ (ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն, հեռախոս 0312 4-90-00-136):

Հասցե` ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374312 4-90-00-136

Վեբ կայք` http://shirak.mtad.am/

Էլ. փոստ`