Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ կառ. 2018 թ. նոյեմբերի 22-ի թիվ «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշում

12.05.2021

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դատական դեպարտամենտ
ՀՀ կառավարության 2018 թ. նոյեմբերի 22-ի թիվ «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային
հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ

Պատվիրատուն` Դատական դեպարտամենտը, որը գտնվում է ք. Երևան, Կորյունի 15/1 հասցեում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման այսուհետ՝ Որոշում պահանջներով՝ 2021 թվականի կարիքների համար հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը ամրագրված է համապատասխան պայմանագրի հավելվածով:
Սույն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ Որոշմամբ սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի բովանդակությունը կցվում է սույն հայտարարությանը։
Մրցույթի արդյունքներով որպես թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը: Նշված անձինք ունեն սույն հայտարարության հիման վրա անցկացվող մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը պետք է ներառի Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձը Պայմանագրի հիման վրա թարգմանչական ծառայություններ պետք է մատուցի ՀՀ բոլոր դատարաններում, այդ թվում՝ դատարանների նստավայրերում, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.court.am կայքից:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև թարգմանչի մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեությունը և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկելու հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր:
Սույն մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ մինչև 2021 թվականի մայիսի 27-ը ժամը 10:30-ն։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, փաստաթղթային ձևով՝ փակ ծրարով:
Մրցույթի մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և ստորագրում կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից (բացառությամբ 3-րդ կողմի կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերի, որոնց դեպքում ներկայացվում է դրանց` բնօրինակից պատճենահանված տարբերակը) և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։ Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
4) «թարգմանչական ծառայությունների մատուցման հայտ» բառերը.
Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 27-ը ժամը 11:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին:


Հեռախոս՝ (099) 60-02-22, 010-511-782։
Էլ. Փոստ՝ ddgnumner@mail.ru
Պատվիրատու՝ Դատական դեպարտամենտ

Հասցե` ք. Երևան, Կորյունի 15/1

Հեռ..` (+37499) 60-02-22, 010-511-782

Էլ. փոստ`