Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/1227/02/12 քաղաքացիական գործով ծանուցագիր, որոշում

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գյումրու նստավայր՝ 3101,ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. (0312) 57593 էլ.հասցե՝ bankrupt.gyumri@coutr.am

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ԵԷԴ/1227/02/12
22 փետրվարի 2024թ.



Պատասխանող՝ Սամվել Կառլենի Ասոյանին
/հասցեն՝ ք.Երևան, Գլինկայի փող., 1-ին նրբ., տուն 1/

Հակընդդեմ հայցով պատասխանող՝ Աիդա Վարդանյանի իրավահաջորդներ

Էլեն Վազգենի Վարդանյան
/հասցեն՝ ք.Երևան, Գլինկայի փող., 1-ին նրբ., տուն 1/

Մելինե Վազգենի Վարդանյան
/հասցեն՝ ք.Երևան, Գլինկայի փող., 1-ին նրբ., տուն 1/


Թիվ ԵԷԴ/1227/02/12 քաղաքացիական գործն ըստ հակընդդեմ հայցի Գայանե Մաքսիմի Մանուկյանի, Սուսաննա Վարդանի Ասոյանի և Սեյրան Վարդանի Ասոյանի ընդդեմ Առաքել Կառլենի Ասոյանի, Սամվել Կառլենի Ասոյանի, Ստյոպա Արարատի Բերնեցյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Լևոն Շահենի Համբարձումյանի և Մարիետա Պատվականի Մխիթարյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Գլինկայի փողոց 1-ին նրբանցք 1 տուն հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Սաշա Ամիրի Օհանյանի հայցի ընդդեմ Առաքել Կառլենի Ասոյանի, Ստյոպա Արարատի Բերնեցյանի, Գայանե Մաքսիմի Մանուկյանի, Սուսաննա Վարդանի Ասոյանի, Սեյրան Վարդանի Ասոյանի, Սամվել Կառլենի Ասոյանի, վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արման Միքայելյանի և Լևոն Շահենի Համբարձումյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Մարիետա Պատվականի Մխիթարյանի՝ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024թ. ապրիլի 25-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ համապատասխան լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Կից ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը և միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գործով գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 18.04.2024թ. ներառյալ:

Առդիր՝ թերթից:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա. Ջանոյան


Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`