Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ թիվ 09352678, 09352688 և 09352683 կատարողական վարույթներ պարտապաններ Ա/Ձ Գայանե Արմանի Կռոյանի և գրավատու «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

11.08.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱ ծառայության Լոռու մարզային բաժին
ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 28 և 28.1 հոդված

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.07.2022թ. տրված թիվ ԵԴ/8392/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Ա/Ձ Գայանե Արմանի Կռոյանից և Աննա Արմանի Կռոյանից հօգուտ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 5.885.728 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝ բռնագանձումը տարածելով բանկի, Ա/Ձ Գայանե Արմանի Կռոյանի և գրավատու «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի միջև 30.09.2016թ. կնքված թիվ ՊՄԳ67-005-16/BG-V անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրով հօգուտ բանկի գրավադրված Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան թաղ. 13 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում, բռնագանձումը տարածել նաև Ա/Ձ Գայանե Արմանի Կռոյանին և Աննա Արմանի Կռոյանին պատկանող այլ գույքերի վրա:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան թաղ. թիվ 13 հասցեի տարածքի վրա:

Հասցե` ք.Վանաձոր, Գ,Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` harkadir.am

Էլ. փոստ`