Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

08.04.2024

Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլ « 05 » - ի N 1946 - Ա հրաման

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի ապրիլ « 05 » - ի N 1946 - Ա հրամանի

ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար:
Կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ որպես բժիշկ, դեղագետ, իրավաբան, ինչպես նաև պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացվել առձեռն (Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ ուղարկվել էլեկտրոնային փոստով (info@moh.am) 2024 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 7-ը:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ համաձայն Ձև 2-ի, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝ հավակնորդի անունը, ազգանունը, էթիկայի հանձնաժողովի անդամի՝ օրենքով նախատեսված տեղին հավակնելու մասին տեղեկատվություն, քաղաքացիության, հաշվառման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, դիմումը ներկայացնելու օրվա, ինչպես նաև կից ներկայացված փաստաթղթերի և դրանց թերթերի քանակի մասին տեղեկություններ,
2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճեն,
3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար,
4) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը մեկ էջի սահմաններում՝ А4 ֆորմատի թղթի վրա),
5) մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճեն,
6) առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճեն,
7) էթիկայի հանձնաժողովի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ անդամի հավակնորդների դեպքում՝ առնվազն երկու տարի հասարակական կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված կազմակերպության իրավասու անձի կողմից,
8) բարեվարքության վերաբերյալ լրացված ձևաթուղթ՝ համաձայն Ձև 3-ի,
9) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը չհարուցված կամ դադարեցված լինելու մասին,
10) էթիկայի հանձնաժողովներում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում):
Փաստաթղթային և հարցազրույցի փուլերը կանցկացվեն 2024 թվականի հունիսի 27-ին ժամը 1100-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցութային ընտրության համար նախատեսված հարցերը կազմված են հետևյալ բնագավառներից`
Հարցերի շրջանակը՝ հետազոտվող դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումների կարգավորումը
Հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը`
1. «Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174540
2. «Կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, այդ նպատակով իրականացվող փորձաքննության կարգերը, պահանջվող փաստաթղթերի ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 24-ի N 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168 որոշում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=128876
3. «Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կլինիկական գործունեության կանոնները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մայիսի 17-ի թիվ 25-Ն հրաման https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113717
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116872
4. «Կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188760
5. «Շահերի բախման և գաղտնիության ապահովման վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 44-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188798

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`