Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/12768/05/21 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹14›› մայիսի 2024թ. ք. Երևան Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի, քարտուղարությամբ՝ Հ․ Պապիկյան, քննելով թիվ ՎԴ/12768/05/21 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Ռազմիկ Միխայիլի Վանյանցի ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՌԴ քաղաքացի, Հայաստանում օտարերկրյա ներդրող Ռազմիկ Միխայիլի Վանյանցի հետ՝ նրա ներդրումը՝ 517.000 ԱՄՆ դոլարը (ներառյալ տոկոսները) վերադարձնելու հայցի վերաբերյալ պատասխանողներին բանակցություններ սկսելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ 14․05.2024թ.-ին գործով կայացել են նախնական դատական նիստ: ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››: Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՎԴ/12768/05/21 վարչական գործն ըստ Ռազմիկ Միխայիլի Վանյանցի ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՌԴ քաղաքացի, Հայաստանում օտարերկրյա ներդրող Ռազմիկ Միխայիլի Վանյանցի հետ՝ նրա ներդրումը՝ 517.000 ԱՄՆ դոլարը (ներառյալ տոկոսները) վերադարձնելու հայցի վերաբերյալ պատասխանողներին բանակցություններ սկսելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

12.06.2024