Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/06-112/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
21.07.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Ա. Հոբոսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/06-112/14 կատարողական վարույթ, Արա Գրիգորյանից հօգուտ «Յունիբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 51.561,97 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, , սկսած 18.09.2011թ. ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրել տոկոս 04.07.2008թ. թիվ 417 վարկային պայմանագրով 1.2 և 1.4 կետով սահմանված դրույքաչափով, ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրել տույժ 04.07.2008թ թիվ 417 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 17.02.2009թ. համաձայնագրի 4-րդ կետով սահմանված դրույքաչափով, չվճարված տոկոսագումարների նկատմամբ հաշվեգրել տույժ` 04.07.2008թ. թիվ 417 վարկային պայմանագրի 2.4.5 կետով սահմանված դրույքաչափով մինչև պարտավորության դադարման օրը բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: