Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-3152/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
02.04.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Հայկազ Հովսեփյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/02-3152/13 կատարողական վարույթ՝ Վահե Մաթևոսյանից և Էլմիրա Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի 120 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասի բ/ կետով հաշվարկվող գումարի 2 %-ի չափով գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ