Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-5333/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
17.03.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Արտակ Խանոյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/02-5333/14 կատարողական վարույթ՝ <<Աշոցք>> ՍՊԸ-ից և Պետրոս Հարությունի Սահակյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջե, որպես բավարարված մասով ենթակա պետական տուրքի գումարի, 96.865.91 ԱՄՆ դոլար /իննսունմեկ/ ցենտին համարժեք ՀՀ դրամը և 5.753.106.114 /հինգ միլիոն յոթ հարյուր հիսուներեք հազար մեկ հարյուր վեց/ ՀՀ դրամ /մեկ հարյուր տասնչորս/ լումա բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: