Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ` ԹԻՎ Վ/Դ-477 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ

ԹԻՎ Վ/Դ-477 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացիներ Ա. Նիազյանի և մյուսների դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հարուցվել է թիվ Վ/Դ-477 վարչական վարույթը` «Արգիշտի-2» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1238-Ա հրամանի հիման վրա նախատեսվել է «Արգիշտի-2» ՍՊԸ-ում 2023 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ իրականացնել զննում։ Վերոնշյալ հրամանն ուղարկվել է Ընկերության՝ infoargishti1@mail.ru պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, սակայն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում չի ստացվել։
Միաժամանակ, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1238-Ա հրամանը փոստային առաքմամբ ուղարկվել է Ընկերության՝ քաղաք Երևան, Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 1/4 շենք բն. 5 հասցեով, սակայն ստացման վերաբերյալ ապացույց Տեսչական մարմինը չի ստացել:
Զննում իրականացնելու նպատակով մասնագետները 2023 թվականի հոկտեմբերի 18-ին և 23-ին այցելել են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա «Արգիշտի-2» ՍՊԸ-ի գտնվելու վայրի՝ քաղաք Երևան, Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 1/4 շենք բն. 5 հասցե։ Վերը նշված հասցե կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 18.10.2023թ․ և 23.10.2023թ. արձանագրությունները)։
Տեսչական մարմինը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 06/23683-2023 գրությամբ՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի փաստացի գործունեության իրականացման հասցեի(ների) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, փոխօգնության կարգով դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի նոյեմբերի 08-ի թիվ 71-6/66635-2023 գրությամբ հայտնել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2023 թվականի նոյեմբերի 06-ի դրությամբ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է՝ քաղաք Երևան, Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 1/4 շենք բն. 5։
Վարչական մարմինը գտնում է, որ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջը՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրեն Յուրի Քոքոբելյանին ի հայտ բերելու և վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու դեպքում։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի գ կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի գ կետը և 4-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հարուցված թիվ Վ/Դ-477 վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցումն առաջացնող հանգամանքի վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
2. Սույն որոշումը ենթակա է ծանուցման «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրեն Յուրի Քոքոբելյանին (հասցե՝ ք. Երևան, Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 1/4 շենք 5) և քաղաքացիներ Ա. Նիազյանին և մյուսներին (էլ. փոստ։ hovo.vardanyan.888@mail.ru)։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Էլ. փոստ`