Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈՒՄ Հ/5-2024-Դ/06-Ա ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 59-րդ հոդված

ՈՐՈՇՈԻՄ
«05» փետրվարի 2024 թ. № Հ/5-2024-Դ/06-Ա
ՀՀ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2024 թվականի հունվարի 17-ին կազմված թիվ Հ/5-2024 արձանագրությունը և առնչվող վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 15-ի թիվ Հ/5-2024 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի հունվարի 17-ին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ փակ բաժնետիրական ընկերությունում՝ (ՀՎՀՀ՝ 00407299, այսուհետ՝ Ընկերություն) քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող շենք-շինություններում, տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
Հետազոտության արդյունքում 2024թ. հունվարի 17-ին կազմված թիվ Հ/5-2024 արձանագրության համաձայն՝ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող շենք-շինություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների հետևյալ խախտումները․
1. Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերից և շինություններից մինչև տարբեր նպատակային նշանակության պահեստները (բաց հարթակները) նորմերով պահանջվող հակահրդեհային միջտարածությունները պահպանված չեն (Խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին 2023թ. մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը» Հավելվածի այսուհետ՝ ՀՀՇՆ 30-01-2023 510-րդ կետի պահանջները)։
2. Նկուղային (ցոկոլային) հարկերից, որի սենքերում օգտագործվում կամ պահվում են այրվող նյութեր, առաջին հարկի սենքեր տանող սանդուղքների առջև կառուցված չեն հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցեր Խախտվել են՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի ՀՀՇՆ 21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին N 78-Ն հրաման այսուհետ՝ ՀՀՇՆ 21-01-2014 126-րդ կետի պահանջները։
3. Գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար օգտագործվում են ոչ ստանդարտ սարքեր (Խախտվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 595-Ն հրամանի (այսուհետ՝ ՀԱԿ) 32-րդ կետի պահանջերը։
4. Էլեկտրասարքավորումները մասամբ մոնտաժված չեն համաձայն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների Խախտվել են ՀԱԿ 45-րդ կետի պահանջները։
5. Օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները չեն գտնվում սարքին վիճակում Խախտվել են ՀԱԿ 45-րդ կետի պահանջները։
6. Շենքի միջանցքում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ Խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի ՀՀՇՆ IV-12.03.01-04 «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 29-Ն հրամանի (այսուհետ՝ ՀՀՇՆ 12.03.01-04), գլուխ 8, կետ 8.2, «ա» ենթակետի պահանջները։
7. 55մ2 և ավել մակերեսով բնական լուսավորություն չունեցող սենքերում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ Խախտվել են ՀՀՇՆ IV-12.02.01-04, գլուխ 8, կետ 8.2, «դ» ենթակետի պահանջները)։
8. Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենքերից և շինություններից ոչ պակաս քան 8 մետր հեռավորության վրա Խախտվել են ՀՀՇՆ 30-01-2023 510-րդ կետի պահանջները։
9. Բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի (շինությունների) և առևտրի ու հասարակական սննդի օբյեկտների շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունները պահպանված չեն խախտվել են ՀԱԿ 439-րդ կետի պահանջները։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 3-րդ հոդվածում բացահայտված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի համաձայն՝ հրդեհային անվտանգությունն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.
Հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝
հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝
ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.
Հիմնավորում վարչական ակտի անհապաղ ընդունման, ելնելով հանրային շահից՝ դրա անհապաղ կատարման վերաբերյալ։
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում հարկ է արձանագրել, որ պետության կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանվել են հրդեհային անվտանգության պարտադիր ապահովման պահանջներ, որոնք ուղղված են տվյալ ոլորտում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանմանը և, ի թիվս այլնի, բնակչության պաշտպանությանը:
Հրդեհային անվտանգության պահանջները՝ նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է, որոնք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ այդ օբյեկտների համար սահմանված նորմերի պահանջներին: Վերոնշյալ պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու և/կամ նվազեցնելու հրդեհի առաջացման ռիսկի գործոնը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված շենք-շինություններում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար, ինչպես նաև ապահովելու նորմատիվ պահանջների խախտումների դեպքում հնարավոր բացասական հետևանքներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությանը։
Հակառակ դեպքում, երբ շենքերն ու շինությունները կամ այլ օբյեկտները չեն համապատասխանում հրդեհային անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, ապա հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը իրավասու է ընդունել որոշում՝ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների և այլ օբյեկտների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար:
Տեսչական մարմնի կողմից դեռևս 2023թ. մարտի 31-ին ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ-ին տրվել է թիվ Հ/339-2023 000160 կարգադրագիրը կարգադրագիրը 31.03.2023թ. առձեռն ստացել է Ընկերության տնօրենի ժ/պ Վարդան Մանուկյանը հրդեհային անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ, սահմանվել է խախտումների վերացման հստակ ժամանակացույց՝ մինչև 03.08.2023թ.։
2024թ. հունվարի 17-ին կազմված թիվ Հ/5-2024 արձանագրության համաձայն՝ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում կրկին արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումներ։
Մասնավորապես, քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում Էլեկտրասարքավորումները համաձայն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների մոնտաժված չեն, գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար օգտագործվում են ոչ ստանդարտ սարքեր, ինչի պարագայում՝ շենքերն ու շինություններն ապահովված չեն էլեկտրահաղորդալարերի տաքացման, դրանց արդյունքում մեկուսիչների դեֆորմացման կամ վնասման պատճառով այլ նյութերի հետ շփման արդյունքում հրդեհի առաջացման, ինչպես նաև բաց հոսանքի տարածման պարագայում մարդկանց հոսանքահարման ռիսկերից։ Նման խախտումները իրենց բնույթով պարունակում են հրդեհների առաջացման ռիսկեր։ Բացի այդ, այն սենքերում, որտեղ օգտագործվում կամ պահվում են այրվող նյութեր՝ սենքեր տանող սանդուղքների առջև կառուցված չեն հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցեր, շենքի միջանցքում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ, բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի (շինությունների) և առևտրի ու հասարակական սննդի օբյեկտների շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունները պահպանված չեն, կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենքերից և շինություններից ոչ պակաս քան 8 մետր հեռավորության վրա։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչև խախտումների վերացումը, առկա խախտումներով օբյեկտի շահագործումը հղի է հանրությանը սպառնացող անդառնալի հետևանքների առաջացման ողջամիտ ռիսկով, անհրաժեշտություն է առաջացել անհապաղ ընդունել վարչական ակտ՝ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող շենք- շինությունների շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։
Հարկ է արձանագրել, որ վերոգրյալ հիմնավորումների ներքո սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման, որը նման պայմաններում ինքնանպատակ չէ, այլ ելնելով հանրային շահից՝ հետագայում հանրության համար հնարավոր վտանգի առաջացման կանխարգելման միջոց։ Տվյալ պարագայում Ընկերության իրավունքի սահմանափակումը համաչափ է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին: Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշռված, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Հակառակ պարագայում, կարող է վտանգվել հանրության շահի և այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
Ուստի, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող շենք-շինությությունների շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝



ՈՐՈՇԵՑԻ
1. Ամբողջությամբ դադարեցնել քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող շենք-շինությունների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2. Ամբողջությամբ դադարեցնել ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
4. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է անհապաղ կատարման։

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան



Ծանոթություն. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ որոշման դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`