Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Վիներա Համբարձումյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

20.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված



“23“ հունվարի 2024թ.
ք. Երևան

Որոշում №________
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի նոյեմբերի 16-ի N ՎՎ-2674-Ա հրամանը,
2 «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ում՝ (այսուհետ նաև՝ Ընկերություն) 2023 թվականի նոյեմբերի 27-ին իրականացված զննման արձանագրությունը,
3․ 2023 թվականի դեկտեմբերի 04-ի N 01/26050-2023 վարչական վարույթը կարճելու մասին N 2810 որոշումը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 03/28283-2023 ծանուցագիրը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի հունվարի 04-ի N 0008 արձանագրությունը,
6․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու 2024 թվականի հունվարի 17-ի N 03/755-2024 ծանուցագիրը.

Պարզեցի
1. Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված թիվ 01/70-5/64910-2023 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N ՎՎ-2674-Ա հրամանով հարուցվել է թիվ 161123-2643 վարչական վարույթ` «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 27-ին «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի գործունեության (ք․ Երևան, Պ.Սևակի 8/2) հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 01/70-5/64910-2023 գրությունը և արձանագրությունը,
2. Ընկերության տնօրեն՝ Վիներա Համբարձումյանի 2023 թվականի նոյեմբերի 27-ի գրավոր հայտարարությունը։
Զննման ընթացքում Ընկերության տնօրեն՝ Վիներա Համբարձումյանը գրավոր հայտնել է այն մասին, որ Նարինե Դավթյանը 2023 թվականի մայիսի 19-ի դրությամբ Ընկերությունում աշխատել է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։ 2023 թվականի մայիսի 19-ից հետո Նարինե Դավթյանը չի աշխատել Ընկերությունում, հետևաբար վերջինիս հետ չի կնքվել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ։
Արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Նարինե Դավթյանը 2023 թվականի մայիսի 19-ի դրությամբ Ընկերությունում աշխատել է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Ընկերության տնօրեն՝ Վիներա Համբարձումյանին ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, սակայն վերջինիս հասցեագրված փոստը վերադարձվել է՝ «Չի պահանջվել» նշումով, միաժամանակ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը, 2024 թվականի հունվարի 04-ին կազմվել է N 0008 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ միասին ուղարկվել է «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վիներա Համբարձումյանին։
2024 թվականի հունվարի 17-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Ընկերության տնօրեն՝ Վիներա Համբարձումյանը չի ներկայացել։
2024 թվականի հունվարի 23-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագիրը ուղարկվել է պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վիներա Համբարձումյանին, միաժամանակ ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
2024 թվականի հունվարի 23-ին Տեսչական մարմնում (ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում) նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Վիներա Համբարձումյանը չի ներկայացել և նրանից չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն։

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի մայիսի 19-ի դրությամբ Նարինե Դավթյանը «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ում աշխատել է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վիներա Համբարձումյանը (անձնագրային տվյալներ-013820493, 2022-04-20, 012):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Վիներա Համբարձումյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն, վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Վիներա Համբարձումյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. Վիներա Համբարձումյանին (անձնագրային տվյալներ, ն/ք-013820493, 2022-04-20, 012), որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումը ծանուցել «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վիներա Համբարձումյանին՝ ք. Երևան, Մարգարյան փ. շ.45/9 և Պ. Սևակի շ. 8/2։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` 010650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`