Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈԻՄ «18» մարտի 2024 թ. № ՏԾ/Հ/1066-2023-Դ/06-Ա ՀՀ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՄԱՐԳԱՀՈՎԻՏ 24 ՓՈՂ․ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով 2024 թվականի փետրվարի 06-ին կազմված թիվ ՏԾ/Հ/1066-2023-19 ստուգման ակտը և վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ

ԱՐՏԱԿ ՄԻՇԱՅԻ ԲԱԴԱԼՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջ (ՀՎՀՀ՝ 66809135, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2 հասցեում շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտ՝ բենզալցակայան։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՏԾ/Հ/1066-2023 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի հունվարի 15-ից 16-ը՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է իրականացվել Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում։
Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1025-Ն որոշման N 14 հավելվածով հաստատված ստուգաթերթի հարցերի շրջանակներում։
Ստուգման արդյունքում 2024 թվականի փետրվարի 06-ին կազմվել է թիվ ՏԾ/Հ/1066-2023-19 ստուգման ակտը, որի համաձայն՝ Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների հետևյալ խախտումները․
1․ Հեղուկ վառելիքի ստորգետնյա տարողություններով բենզալցակայանից մինչև այլ շենքերի և շինությունների միջև պահանջվող միջտարածությունները պահպանված չեն (Խախտվել են «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին 2023թ. մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը» (այսուհետ՝ ՀՀՇՆ 30-01-2023), 374-րդ կետի պահանջները),
2․ Արտաքին հրդեհաշիջման համար բենզալցակայանն ապահովված չէ տարողություններից 40 մետրից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող, ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտով կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանով (Խախտվել են ՀՀՇՆ 30-01-2023 17-րդ գլխի 371-րդ կետի պահանջները),
3․ Հակահրդեհային ջրամատակարարման աղբյուրներին հրշեջ փրկարարական ուժերի և միջոցների մոտեցումը ստուգվողի կողմից փակված է (բացակայում է) (Խախտվել են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ N 78-Ն հրամանի 148-րդ կետի պահանջները),
4․ Օբյեկտը սարքավորված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով (Խախտվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 595-Ն հրամանի (այսուհետ՝ ՀԱԿ) 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
5․ Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները),
6․ Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը (բացակայում է) գտնվում է անսարք վիճակում (Խախտվել են ՀԱԿ, 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները)։
Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների վերոնշյալ խախտումներն արձանագրելիս ԱՐՏԱԿ ՄԻՇԱՅԻ ԲԱԴԱԼՅԱՆ անհատ ձեռնարկատերը ներկայացրել է բացատրություններ՝ նշելով, որ ստորգետնյա կառույցը տարաների համար կառուցվել է քսանհինգ տարի առաջ, երբ չեն եղել գործող նորմատիվներ, այլ տրվել են համապատասխան ցուցումներ։ Համայնքում չկա «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության մասնաճյուղ, որպեսզի կառուցվի հրշեջ հիդրանտ։ Մոնտաժվել է անխափան ջրամատակարարում իր համապատասխան ջրի 12000 լիտր տարողությամբ և հզոր (8 ԿՎտ 3 ֆազ) ջրի պոմպով, որոնք գտնվում են սարքին վիճակում։ Ընկերությունը հայտնել է, որ բենզալցակայանը ժամանակավոր է շահագործելու (մոտ վեց ամիս), այդ պատճառով չի կարող օգտվել 911 ծառայությունից։
Ներկայացված բացատրություններն ըստ էության չեն բացառում արձանագրված խախտումների առկայությունը։ Վերջինիս կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի ապացույց հայտնաբերված խախտումների բացակայության մասին։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 3-րդ հոդվածում բացահայտված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի համաձայն՝ հրդեհային անվտանգությունն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.
Հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ.
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում հարկ է արձանագրել, որ պետության կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանվել են հրդեհային անվտանգության պարտադիր ապահովման պահանջներ։ Հրդեհային անվտանգության պահանջները նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է, որոնք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ այդ օբյեկտների համար սահմանված նորմերի պահանջներին:
Հակառակ դեպքում, երբ շենքերն ու շինությունները չեն համապատասխանում հրդեհային անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, ապա հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ օբյեկտի շենքերի և շինությունների հետագա շահագործումն արգելելու ուղղությամբ։
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝
հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝
ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման։
Վկայակոչված իրավակարգավորումների և դրանց արդյունքում կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, հարկ է արձանագրել, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2 հասցեում շահագործվող բենզալցակայանում արձանագրվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են՝ հեղուկ վառելիքի ստորգետնյա տարողություններով բենզալցակայանից մինչև այլ շենքերի և շինությունների միջև պահանջվող միջտարածությունները պահպանված չեն, արտաքին հրդեհաշիջման համար բենզալցակայանն ապահովված չէ տարողություններից 40 մետրից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող, ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտով կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանով, հակահրդեհային ջրամատակարարման աղբյուրներին հրշեջ փրկարարական ուժերի և միջոցների մոտեցումը ստուգվողի կողմից փակված է (բացակայում է), բենզալցակայանը սարքավորված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով և այլն։
Ակնհայտ է, որ առկա խախտումները ստեղծում են անմիջական և ուղղակի սպառնալիք հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար: Հնարավոր հրդեհների դեպքում անկասկած կստեղծվի հանրության համար վտանգավոր արտակարգ իրավիճակ՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով, որը կսպառնա ոչ միայն տվյալ բենզալցակայանում աշխատանք կատարողների կամ տարածքում գտնվող սպառողների, այլ նաև առնվազն 25 մետր շառավղով գտնվող բնակելի և հասարակական շինություններում գտնվող մարդկանց կյանքին, առողջությանը և գույքին։
Ավելին, սույն վարչական ակտը, վերոգրյալ հիմնավորումների լուսի ներքո և արձանագրված խախտումների առկայության պարագայում ենթակա է անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահից։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Նշված սկզբունքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն իրավունքի տարբեր ճյուղերում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սահմանադրական չափանիշն է, որը պետք է հիմք ծառայի առանձին իրավական ինստիտուտների օրենսդրական կարգավորումների համար այնքանով, որքանով դրանք առնչվում են մասնավոր իրավունքների հնարավոր սահմանափակումներին:
Սահմանադրության մեջ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման օրինակ են կարգավորումներն այն մասին, որ մասնավոր իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այսինքն՝ իրավունքի սահմանափակումը համաչափ է, եթե այն հավասարակշռված է, քանի որ դրանից օգուտն ընդհանուր շահի համար ավելի մեծ է, քան վնասը հակասության մեջ գտնվող այլ բարիքներին կամ արժեքներին: Անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:
Ընկերության իրավունքների սահմանափակումը առկա իրավիճակում համաչափ է, հավասարակշված, իսկ հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է։
Մասնավորպես, վերոնշյալ պահանջների կատարումը ինքնանպատակ չէ և միտված է կանխելու կամ նվազեցնելու հրդեհի կամ պայթյունի առաջացման ռիսկի գործոնը, ապահովելու առողջության համար անվտանգ պայմաններ` աշխատողների կամ նշված բենզալցակայանում աշխատանք կատարողների, տարածքում գտնվող սպառողների և այլ մարդկանց համար, ինչպես նաև ապահովելու հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2 հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2. Ամբողջությամբ դադարեցնել ԱՐՏԱԿ ՄԻՇԱՅԻ ԲԱԴԱԼՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջ (ՀՎՀՀ՝ 66809135 աշխատանքները ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2 հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3. Արգելել ԱՐՏԱԿ ՄԻՇԱՅԻ ԲԱԴԱԼՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջ աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
4. Դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։
5. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջների կատարումն ապահովել անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
6. Պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ սույն որոշումը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում։
7. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`