Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի գլխավոր վերլուծաբանի (ծածկագիրը` 65-27.1-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

26.04.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Քաղաքաշինության կոմիտե
ՀՀ առաջին փոխվարչարպետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման 120-րդ կետ

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի գլխավոր վերլուծաբանի (ծածկագիրը` 65-27.1-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի գլխավոր վերլուծաբանի (ծածկագիրը` 65-27.1-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ մինչև 2024 թվականի մայիսի 3-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
• Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
• Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 5, 33-34, 49-51, 57, 86, 118-122, 146-161
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510

ՀՀ Հողային օրենսգիրք, հոդվածներ՝ 1-5, 10-12, 36, 61-74, 109-112
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172330
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդվածներ՝ 151-153 Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=176093
Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք, հոդվածներ՝ 2, 9-20, 28-30, 33-34
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=187324

«Քաղաքաշինության մասին» օրենք, հոդվածներ՝ 3-4, 10-11, 16-17, 19, 27-28
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=190370

Քաղաքացիական ծառայության մասին օրենք, հոդվածներ՝ 4-10, 13, 19, 20, 34, 36 Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175823

Ճարտարապետական գործունեության մասին օրենք, հոդվածներ՝ 1-25
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138919
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենք, հոդվածներ՝ 1, 3-5, 8-14, 22, 30-31
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175724

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71-74, 84, 85
Հղումը` http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Երևան 2012, էջեր՝ 10, 12, 30, 54
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, հեռախոսահամար՝ 011 621 768, էլեկտրոնային փոստի հասցե՝ g.grigoryan@minurban.am):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011621735

Վեբ կայք` www.minurban.am

Էլ. փոստ`