Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/06-5229/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
08.12.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Ա.Հոբոսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/06-5229/13 կատարողական վարույթ` Անահիտ Սարդարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության սկսած 11.02.2013 թվականից մինչև ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսի փաստացի մարումը ժամկետանց վարկին` օրական 0.3 տոկոս տոկոսադրույքով, իսկ ժամկետանց տոկոսին` յուրաքանչյուր օրվա համար 0.5%-ի չափով հաշվեգրվող տույժի գումարների 2%-ը` որպես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: