Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումն ապահովող ՀՀ առևտրային բանկի ընտրության մրցույթ»-ի հայտարարություն

29.12.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդված

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է սակարկվող մրցույթ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումն ապահովող ՀՀ առևտրային բանկի ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ առևտրային բանկերը (Բանկ):
Բանկային ծառայության ձեռքբերման համար անհրաժեշտ է Բանկի կողմից ծրագրասարքային համակարգի տրամադրում՝ POS-տերմինալների նկատմամբ սահմանվող հետևյալ հիմնական պահանջներով.
- անհպում վճարումների ընդունում,
- սնուցում ոչ միայն էլեկտրական հոսանքով, այլ նաև էլեկտրական մարտկոցի միջոցով,
- 3G/4G ցանցերի ապահովում,
- տերմինալի կտրոնների էլեկտրոնային տեսքով պահպանում,
- համակարգի ինտեգրում ոչ թե յուրաքանչյուր տերմինալի հետ առանձին-առանձին, այլ ինտեգրման իրականացում միասերվերային ծրագրային ապահովման միջոցով` դառնալով կապող օղակ համակարգի միջոցով ծառայությունների իրականացման համար. նշված ծրագրային ապահովումը անժամկետ և անհատույց պետք է տրամադրվի Բանկի կողմից,
- առնվազն 150 հատ POS տերմինալների տեղադրում ՀՀ տարածքում,
-ամսական յուրաքանչյուր 5 մլրդ ՀՀ դրամ շրջանառության ավելացման դեպքում լրացուցիչ 150 հատ POS տերմինալների տեղադրում ՀՀ տարածքում:
Բանկի կողմից POS-տերմինալների սպասարկման միջնորդավճարը գանձվելու է վճարողից՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով (e-payments.am) նախատեսված հաշիվներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները վճարելիս:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) Բանկի պետական գրանցումը և հավատարմագրումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը,
գ) մրցույթին մասնակցող Բանկի ներկայացուցչի/ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթի պաճենը/պատճենները,
դ) Կանոնակարգի Հավելվածով ներկայացված POS-տերմինալների նկատմամբ սահմանվող պահանջների ապահովման և իրականացվելիք գործարքների միջնորդավճարի նվազագույն շեմի սահմանման լրացված հայտը,
Նախավճարը՝ 1000 (մեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարվում է 900000904152 հաշվին:
Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում:
Մրցույթը կազմակերպվելու է ՀՀ ֆինանսների նախարարություն` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում:
Մրցույթի հայտերը անհրաժեշտ է ներկայացնել սոսնձված և ստորագրված ծրարով 2022 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2023 թվականի հունվարի 30-ը՝ ժամը 09:00-ից մինչև 18:00, իսկ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև 10։30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարություն` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով կամ ուղարկել պատվիրված նամակով: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ:
Մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստի օրը և ժամը` 2023 թվականի հունվարի 31, ժամը 11:00:
Մրցույթի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել մրցույթի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:
Մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվի առավել ցածր գին առաջարկած մասնակիցը:


Հասցե՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1
Հեռ.՝ +37411 910 475, +37411 910 457
Էլ. փոստ՝ secretariat@minfin.am

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011910406

Էլ. փոստ`