Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/3852/05/22 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹18›› մարտի 2024թ. ք. Երևան Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/3852/05/22 վարչական գործով 02.04.2024թ.-ին, ժամը 16:15-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության` ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Բասիլ Սաննի՝ դատական կարգով Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու պահանջի մասին: Նշված գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր 02.04.2024թ.-ին, ժամը 16:15-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրը համընկնում է դատավոր Ա. Ղազարյանի հերթական վերապատրաստման օրվա հետ, դատարանը գտավ, որ 02.04.2024թ.-ին, ժամը 16:15-ին նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վարչական գործով ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության` ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Բասիլ Սաննի՝ դատական կարգով Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու պահանջի մասին, 02.04.2024թ.-ին, ժամը 16:15-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել 08.04.2024թ.-ին, ժամը 16:15-ին ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

05.04.2024

Թիվ ԱՐԴ/12774/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տիպ` Դատական ծանուցումներ

05.04.2024

Թիվ ԱՐԴ/12774/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տիպ` Դատական ծանուցումներ

05.04.2024

Թիվ ԳԴ1/0101/02/13 քաղաքացիական գործ

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
Տիպ` Դատական ծանուցումներ

05.04.2024