Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի

19.12.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Հավելված
Արթիկ համայնքի ղեկավարի 2022 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1037-Ա որոշման

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն
1)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1.1)բարձրագույն կրթություն,
1.2)համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
2)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, 5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, 6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, 2)տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
3)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
4)դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5)զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7)65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1) դիմում,
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից. մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1) թեստավորում
2) հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 09.01.2023թ. ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա՝ 20.01.2023թ.-ին ժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ Հեռ..` (0244) 5 20 21
Վեբ կայք` artik.am
Էլ. փոստ` artik.shirak@mta.gov.am
Մրցույթի հարցաշարերը կցվում են:
Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`